Ծրագիր
Սերգեյ Ռախմանինով
Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 ֆա դիեզ մինոր, երկ 1 (27 րոպե)
Intermission
Սերգեյ Ռախմանինով
Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30 (40 րոպե)
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Եվա Գևորգյան
Դաշնամուր
Միջոցառման Մասին
Նոյեմբերի 26-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի Ռախմանինովի դաշնամուրային երաժշտությանը նվիրված ծրագրով։
Փառատոնի բացման երեկոյին կհնչեն Դաշնամուրի առաջին և երրորդ կոնցերտները՝ միջազգային մեծ բեմերում հանդես եկող դաշնակահարուհի Եվա Գևորգյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և դարձե՛ք ռախմանինովյան այս բացառիկ շարքի ունկնդիրներից մեկը։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Համերգն իրականացվում է «Almazian Productions»-ի հետ համագործակցությամբ։