Ծրագիր
Ալեքսանդր Հարությունյան
«Տոնական վալս» (4 րոպե)
Էդվարդ Միրզոյան
«Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմ (17 րոպե)
Յոհաննես Բրամս
Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, լյա մինոր, երկ 102 (35 րոպե)
Ջանլուկա Մարչիանո
Դիրիժոր
Դիանա Ադամյան
Ջութակ
Բենջամին Կրուիտհոֆ
Թավջութակ
Միջոցառման Մասին
Սեպտեմբերի 16-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար։
Երեկոն կմիավորի եվրոպական ռոմանտիզմի շքեղությունն ու հայկական սիմֆոնիկ երաժշտության վառ էջերը։
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կհնչեն նաև երկու ականավոր հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական վալսը» և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը՝ ի նշանավորումն մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակի։
Բաց մի՛ թողեք այս բացառիկ համերգը: