Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ կարևորություն է տալիս երիտասարդների մշակութային կրթությանը և երաժշտական ճաշակի մշակմանը։ 2018 թվականից սկսած՝ «ԴասА» կրթամշակութային ծրագրի շրջանակում (A-ն նոտագրության մեջ «լյա» նոտան է, որը սկիզբն է երաժշտական այբուբենի եւ որով լարվում են նվագախմբի երաժշտական գործիքները) նվագախումբը փորձում է դասական երաժշտության հանդեպ հետաքրքրություն, ըմբռնում և համակրանք ձևավորել Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների շրջանում: Ծրագիրը նպատակ ունի պատանիներին հնարավորինս մերձեցնել բարձրարժեք երաժշտարվեստին և տալ խոր պատկերացումներ դասական երաժշտության մասին։
Ծրագրի շրջանակում անցկացվում են բաց դասեր և արտադպրոցական հանդիպումներ ավագ դասարանների աշակերտների հետ, որոնց ներկայացվում են հետաքրքրական դրվագներ դասական երաժշտության պատմությունից, ինչպես նաև դրա համամարդկային մշակութային ազդեցությունը։ Նվագախմբի երաժիշտները աշակերտներին ներկայացնում են նաև կոնկրետ դասական ստեղծագործություններ, որոնք ներառված են լինում նվագախմբի մոտակա կամ դասերին անմիջապես հաջորդող համերգներին։ Այս փորձառությունը բացահայտում է դառնում շատ աշակերտների համար, որոնք դասական համերգի առաջին անգամ հաճախում «ԴասА» ծրագրի շրջանակում։ Ծրագրի քառամյա գործունեության ընթացքում ներգրավվել է 65 ավագ դպրոցի ավելի քան 28,000 աշակերտ, որոնց մոտ 70%-ը հետագայում պարբերաբար հաճախել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։
«ԴասА» ծրագիրն ունի նաև բջջային հավելված, որի միջոցով երիտասարդները կարողանում են տեղեկություններ ստանալ կոմպոզիտորների և նրանց երաժշտության մասին, ինչպես նաև մասնակցել վիկտորինաների, դիտել նվագախմբի կատարումներից և առցանց ամրագրել համերգների տոմսեր:
«ԴասA» Նախագծի Մասին
Տեսանյութեր
«ԴասA»-Ի գործնական դերը
Տեսանյութեր
«ԴասA» դասեր
Տեսանյութեր
«ԴասA» հատուկ նախագծեր
Տեսանյութեր
«ԴասA» նախագիծը լրահոսում
Տեսանյութեր
«ԴասA» Հեռավար Թողարկում [ՈւՂԻՂ]
Տեսանյութեր