EN ՀԱՅ

Ամենամյա Փառատոններ

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ
ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

2010 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված և յուրաքանչյուր տարի լեգենդար հայ կոմպոզիտորներից մեկին նվիրվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կոչված է պահպանելու հայ դասական կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները` միաժամանակ խթանելով մեծավաստակ հայ կոմպոզիտորների ժառանգության ճանաչումը։

Տեսնել Ավելին

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

26/11, 2026 - 15/12, 2026

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։


Դասական երաժշտության ամենասպասված իրադարձություններից մեկը կրկին համախմբվում է աշխարհահռչակ երաժիշտների, բացառիկ համերգային ծրագրերի և անմոռանալի երաժշտական հանդիպումների շուրջ։

Տեսնել Ավելին

«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով: Իր մի քանի տարվա պատմության ընթացքում այն հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում:

Տեսնել Ավելին

ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականին հանդես է գալիս «Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոն» անվանումով։

Տեսնել Ավելին