EN ՀԱՅ

ԱՋԱԿՑԵԼ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ

Ձեր աջակցությունը կնպաստի մեր առաջընթացին, կմեծացնի մեր ներուժը՝ հավատարիմ մնալու մեր մշակութային, կրթական և սոցիալական հանձնառություններինև կօգնի հայ դասական երաժշտության հարուստ ժառանգությունը բացահայտել միջազգային լսարանի համար։

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
SUPPORT THE ORCHESTRA - banner
ԱՆՀԱՏ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Ընկեր

$ 1,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Հրավեր Հայաստանում կայանալիք համերգների
  • Արտերկրում կայանալիք համերգների հրավեր
  • Հաղորդակցություն նվագախմբի սոցիալական ցանցային իրադարձությունների վերաբերյալ
  • Տեսանելիություն սոցիալական մեդիա հարթակներում և բջջային հավելվածներում
  • Հատուկ պրոմո կոդեր՝ տեղեր ամրագրելու համար մեր բոլոր համերգներին Հայաստանում և ամբողջ աշխարհում համերգաշրջանի ընթացքում՝ առցանց հավելվածի կամ նվագախմբի պաշտոնական կայքի միջոցով։
  • Նվագախմբի այլ գործընկերների, հովանավորների և դոնորների հետ կապվելու հնարավորություններ
  • Հավատարմության քարտ (10%) /Հավատարմության քարտերը տրամադրում են զեղչեր համերգի տոմսերի վրա և նախատեսված են համօգտագործելու այլ մարդկանց հետ՝ ներդրողների հայեցողությամբ/
  • Աջակցողի հատուկ քորոց (բրոնզ)

Պահապան

$ 5,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Հրավեր Հայաստանում կայանալիք համերգների
  • Արտերկրում կայանալիք համերգների հրավեր
  • Հրավեր տարեկան դրամահավաքի ընթրիքի
  • Համերգից հետո մասնավոր ընդունելության հրավեր
  • Հաղորդակցություն նվագախմբի սոցիալական ցանցային իրադարձությունների վերաբերյալ
  • Հանդիպում նվագախմբի ռեզիդենտ և հրավիրյալ արտիստների հետ
  • Հատուկ ներածություն համերգի շրջանակներում
  • Նվագախմբի պաշտոնական կայքում, մեդիա հարթակներում, տպագիր և թվային ռեսուրսներում պրոֆիլի տեսանելիություն
  • Հատուկ պրոմո կոդեր՝ տեղեր ամրագրելու համար մեր բոլոր համերգներին Հայաստանում և ամբողջ աշխարհում համերգաշրջանի ընթացքում՝ առցանց հավելվածի կամ նվագախմբի պաշտոնական կայքի միջոցով։
  • Նվագախմբի այլ գործընկերների, հովանավորների և դոնորների հետ կապվելու հնարավորություններ
  • Հավատարմության քարտ (15%) /Հավատարմության քարտերը տրամադրում են զեղչեր համերգի տոմսերի վրա և նախատեսված են համօգտագործելու այլ մարդկանց հետ՝ ներդրողների հայեցողությամբ/
  • Աջակցողի հատուկ քորոց (արծաթ)

Դեսպան

$ 10,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Հրավեր Հայաստանում կայանալիք համերգների
  • Արտերկրում կայանալիք համերգների հրավեր
  • Հրավեր տարեկան դրամահավաքի ընթրիքի
  • Համերգից հետո մասնավոր ընդունելության հրավեր
  • Պրեմիում նստատեղեր նվագախմբի համերգներին
  • Նվագախմբի պաշտոնական կայքում, մեդիա հարթակներում, տպագիր և թվային ռեսուրսներում պրոֆիլի տեսանելիություն
  • Հատուկ պրոմո կոդեր՝ տեղեր ամրագրելու համար մեր բոլոր համերգներին Հայաստանում և ամբողջ աշխարհում համերգաշրջանի ընթացքում՝ առցանց հավելվածի կամ նվագախմբի պաշտոնական կայքի միջոցով։
  • Նվագախմբի այլ գործընկերների, հովանավորների և դոնորների հետ կապվելու հնարավորություններ
  • Հավատարմության քարտ (20%) /Հավատարմության քարտերը զեղչեր են տրամադրում համերգի տոմսերի վրա և նախատեսված են համօգտագործելու այլ մարդկանց հետ՝ ներդրողների հայեցողությամբ/
  • Աջակցողի հատուկ քորոց (ոսկի)

Մեկենաս

$ 50,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Հրավեր Հայաստանում կայանալիք համերգների
  • Արտերկրում կայանալիք համերգների հրավեր
  • Հրավեր տարեկան դրամահավաքի ընթրիքի
  • Համերգից հետո մասնավոր ընդունելության հրավեր
  • Հաղորդակցություն նվագախմբի սոցիալական ցանցային իրադարձությունների վերաբերյալ
  • Պրեմիում նստատեղեր նվագախմբի համերգներին
  • Հանդիպում նվագախմբի ռեզիդենտ և հրավիրյալ արտիստների հետ
  • Հատուկ ներածություն համերգի շրջանակներում
  • Նվագախմբի պաշտոնական կայքում, մեդիա հարթակներում, տպագիր և թվային ռեսուրսներում պրոֆիլի տեսանելիություն
  • Հատուկ պրոմո կոդեր՝ տեղեր ամրագրելու համար մեր բոլոր համերգներին Հայաստանում և ամբողջ աշխարհում համերգաշրջանի ընթացքում՝ առցանց հավելվածի կամ նվագախմբի պաշտոնական կայքի միջոցով։
  • Նվագախմբի այլ գործընկերների, հովանավորների և դոնորների հետ կապվելու հնարավորություններ
  • Հավատարմության քարտ (20%) /Հավատարմության քարտերը զեղչեր են տրամադրում համերգի տոմսերի վրա և նախատեսված են համօգտագործելու այլ մարդկանց հետ՝ ներդրողների հայեցողությամբ/
  • Աջակցողի հատուկ քորոց (ոսկի)
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Հովանավոր

$ 1,500

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Համերգի բրոշյուրում տեղադրվելու և ներկայացվելու է գործընկերոջ լոգոն

Ռազմավարական հովանավոր

$ 6,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Համերգի բրոշյուրում տեղադրվելու և ներկայացվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգների ժամանակ համերգասրահներում տեղադրվող գործընկերոջ պաստառը

Արծաթե հովանավոր

$ 10,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Ընկերության աշխատողների համար զեղչված տոմսեր
  • Համերգի բրոշյուրների էջում տեղադրվելու և ներկայացվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգի բրոշյուրում տեղադրվելու և ներկայացվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգների ժամանակ համերգասրահներում տեղադրվող գործընկերոջ պաստառը

Ոսկե հովանավոր

$ 25,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Ընթրիքների հրավեր ականավոր արտիստների հետ
  • Ընկերության աշխատողների համար զեղչված տոմսեր
  • Պրոֆիլավորում սոցիալական մեդիայի հարթակներում
  • Համերգի բրոշյուրների էջում տեղադրվելու և ներկայացվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգի բրոշյուրում տեղադրվելու և ներկայացվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգների ժամանակ համերգասրահներում տեղադրվող գործընկերոջ պաստառը

Պլատինե հովանավոր

$ 50,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Համերգների/շրջագայությունների հրավերներ նվագախմբի համերգաշրջանի ընթացքում
  • Պրոֆիլավորում սոցիալական մեդիայի հարթակներում
  • Համերգային սեզոնի բրոշյուրի գովազդային բաժնում տեղադրվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգների ժամանակ համերգասրահներում տեղադրվող գործընկերոջ պաստառը
  • Հրավեր Ամենամյա Ճանաչում Միջոցառմանը

Համերգաշրջանի գլխավոր հովանավոր

$ 150,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Նվագախմբի վեբ էջում հրապարակված գործընկերոջ լոգոն
  • Ընթրիքների հրավեր ականավոր արտիստների հետ
  • Պրոֆիլավորում սոցիալական մեդիայի հարթակներում
  • Համերգաշրջանի բրոշյուրի նվիրված էջ
  • Համերգային սեզոնի բրոշյուրի գովազդային բաժնում տեղադրվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգաշրջանի/շրջագայության շրջանակներում բոլոր տպագիր նյութերում տեղադրվելու է գործընկերոջ լոգոն
  • Նվագախմբի մամուլի ասուլիսների ժամանակ նվագախմբի գործընկերոջ անվան նշում
  • Նվագախմբի գործընկերների մասին հոդվածը հանրաճանաչ լրատվամիջոցներում
  • Հրավեր Ամենամյա Ճանաչում Միջոցառմանը
  • Ամենամյա Ընթրիք քաղաքական և մշակութային ականավոր գործիչների հետ

Բացառիկ գործընկեր

$ 350,000

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
  • Գործընկերի լոգոն կտեղադրվի նվագախմբի համերգաշրջանի բոլոր պրոմո նյութերում
  • Նվագախմբի վեբ էջում հրապարակված գործընկերոջ լոգոն
  • Ընթրիքների հրավեր ականավոր արտիստների հետ
  • Պրոֆիլավորում սոցիալական մեդիայի հարթակներում
  • Համերգաշրջանի բրոշյուրի նվիրված էջ
  • Ընկերության ղեկավարի ողջույնի խոսքը սեզոնային բրոշյուրում
  • Համերգային սեզոնի բրոշյուրի գովազդային բաժնում տեղադրվելու է գործընկերոջ լոգոն
  • Համերգաշրջանի/շրջագայության շրջանակներում բոլոր տպագիր նյութերում տեղադրվելու է գործընկերոջ լոգոն
  • Գործընկերի գովազդը տեղադրվելու է նվագախմբի պաշտոնական վեբ էջի լենդինգ էջում
  • Նվագախմբի մամուլի ասուլիսների ժամանակ նվագախմբի գործընկերոջ անվան նշում
  • Գործընկերի լոգոն կտեղադրվի նվագախմբի մամուլի հաղորդագրություններում
  • Հարցազրույցներ գործընկեր ընկերության ղեկավարության հետ հանրաճանաչ լրատվամիջոցներում
  • Համերգի ընթացքում բեմում տեղադրվելիք գործընկերոջ լոգոն
  • Հրավեր Ամենամյա Ճանաչում Միջոցառմանը
  • Ամենամյա Ընթրիք քաղաքական և մշակութային ականավոր գործիչների հետ

ՄԵՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Ջորջ Կ. Պագումյան

Ջորջ Կ. Պագումյան

«PMA Venture Capital Group» ներդրումային ընկերության հիմնադիր

Ջորջ Պագումյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվել է երիտասարդ տարիքում՝ իր հետ տանելով իր հայկական ընտանեկան փիլիսոփայությունն ու աշխատանքային մշակույթը։ Ավելի ուշ նա հիմնադրել է «NAPCO» ՍՊԸ-ն՝ այն դարձնելով մեծածախ առևտրի ոլորտում արտադրական խոշորացման և սեփականության ապահովագրության ուղղություններով գործող ամենամեծ անհատական ընկերություններից մեկը Միացյալ Նահանգներում։ Պագումյանի ղեկավարությամբ «NAPCO»-ն ապահովագրություն է տրամադրել ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից շատերին։ Ընկերությունից հեռանալուց հետո Պագումյանը հիմնադրել է «PMA Venture Capital Group» ներդրումային ընկերությունը՝ ներդրումներ կատարելով առողջապահական ոլորտին առնչվող արտադրական բնագավառներում և նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպն ու միտքը ամբողջ աշխարհում։

Շահեն Մելիքյան

Շահեն Մելիքյան

Միջազգային կորպորատիվ եւ առեւտրային իրավունքի փորձագետ, ներդրող

Շահեն Մելիքյանն ավարտել է Մոսկվային պետական իրավաբանական համալսարանը, իսկ հետբուհական կրթության վկայական ստացել է Մեծ Բրիտանիայի Քինգզ Քոլեջում։ Ներկայումս նա աշխատում է որպես գլխավոր իրավաբան «Sistema Venture Capital» ներդրումային ընկերությունում, որը կենտրոնացած է նորահայտ տեխնոլոգիաներում ներդրումների ուղղությամբ։ Նա մշակել է բազմաթիվ համալիր պայմանագրեր ռուսաստանյան, ամերիկյան, բրիտանական և իսրայելական ընկերություններում ներդրումներ կատարելու համար։ Աճող բիզնեսների և թիմերի հետ ամենօրյա շփումներից զատ՝ նա մեծ ուշադրություն ու ժամանակ է հատկացնում հանրային դաշտում իր փորձառությամբ կիսվելուն, ինչպես նաև զբաղվում է քոուչինգով Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ ձեռնարկատերերի, իրավաբան ուսանողների և գործող իրավաբանների հետ։ Շահեն Մելիքյանը նաև որպես հրավիրյալ խոսնակ հանդես է գալիս մեծ թվով միջազգային մասնագիտական միջոցառումներում, ինչպես նաև աջակցում է տարբեր գործարար լրատվամիջոցների։ Բիզնես գործունեությունից բացի, Շահեն Մելիքյանը նաև աջակցում է ազատ ոճի ըմբշամարտի թիմին, որը հիմնադրել է իր պապիկը հայրենի Արտաշատ քաղաքում։

Գաբրիել Չենբերջյան

Գաբրիել Չենբերջյան

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի նախագահ

Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված Գաբրիել Չենբերջյանն իր բարեգործական գործունեությամբ զգալի ազդեցություն է ունեցել հայ համայնքների հասարակական և մշակութային կյանքում։ Նրա աջակցությունն ու բարեգործական նախաձեռնությունները բարձր են գնահատվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում՝ ուղղված սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, ինչի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից 2007թ․ նա պարգևատրվել է «Կիլիկիո ասպետ» շքանշանով։ 2008թ․ Գաբրիել Չենբերջյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ Հայաստանի առաջընթացին ցուցաբերած անվերապահ նվիրումի, ինչպես նաև բարոյական և նյութական աջակցության համար։ 2008թ. նրան նաև շնորհվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ 2010 թվականից նա կրում է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը՝ Հայաստանի մայրաքաղաքում իրականացրած բարեգործական գործունեության համար։ Գաբրիել Չենբերջյանը «Փյունիկ» Մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի ներկայիս նախագահն է։