Ծրագիր
Գևորգ Հովհաննիսյան
«Ադաջո» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (13 րոպե)
Ստեփան Էլմաս
Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ռե մինոր (35 րոպե)
Intermission
Հայկ Բոյաջյան
Սիմֆոնիա թիվ 3 | Համաշխարհային պրեմիերա (40 րոպե)
Ֆերնանդո Օսկար Գաջինի
Դիրիժոր
Հեղինե Ռափյան
Դաշնամուր
Միջոցառման Մասին
Մարտի 5-ին բաց մի՛ թողեք այս յուրահատուկ երաժշտական երեկոն, որի ժամանակ կհնչի ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Հեղինե Ռափյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում տեղի կունենա կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 3-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան։
Փառատոնի ռազմավարական գործընկերն է «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։