Ծրագիր
Տիգրան Մանսուրյան
ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Կտոր մը երկինք»
«Ճերմակ անուրջներ»
«Հին օրերի երգը»
«Մեր մանկության տանգոն»
«Գիքոր»
«Մենք ենք, մեր սարերը»
«Աշնան արև»
«Մի կաթիլ մեղրը»
«Գործուղում առողջարան»
«Տերը»
«Լիրիկական երթ»
«Արևիկ»
«Յոթ սարից այն կողմ»
Տիգրան Մանսուրյան
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻՑ
«Հացավան»
«Անավարտ մենախոսություն»
«Ջոն արքա»
Հարություն Արզումանյան
Դիրիժոր
Միջոցառման Մասին
Հրավիրում ենք մանսուրյանական գեղեցիկ երեկոյի՝ վայելելու Մաեստրո Մանսուրյանի՝ հայկական ֆիլմերի համար գրված մեղեդիները։
1964թ․ կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Մանսուրյանին խնդրեցին փաստագրական ֆիլմի համար երաժշտություն գրել, որը մեծ հավանության արժանանալուց հետո սկիզբ դրեց նրա՝ դեպի կինոյի աշխարհ ճանապարհին։
Առ այսօր Տիգրան Մանսուրյանի գրված կինոերաժշտությունը շարունակում է ջերմացնել հանդիսատեսի սրտերը՝ մշտապես արթնացնելով վառ ու գեղեցիկ հիշողություններ։