
Ծրագիր

Հարություն Արզումանյան
Դիրիժոր

Վարդան Գաբոյան
Կիթառ
Միջոցառման Մասին
Միացե՛ք մեզ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» յուրահատուկ բարեգործական համերգին։ Համերգը կազմակերպում է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Վայելե՛ք Ձեր սիրելի The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down և այլ հանրահայտ խմբերի հիթերը՝ սիմֆոնիկ մեկնաբանությամբ:
Համերգից ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը:
Տոմսերի արժեքը՝ 5,000-20,000 դրամ