EN ՀԱՅ
Համերգներ

25 ՀՈՒԼԻՍ 2026

18:00

«Ծիտոշը». ինտերակտիվ երաժշտական հեքիաթ | 18:00

Երևան, Հայաստան

Ծրագիր

Միջոցառման Մասին

Հայաստանում առաջին ինտերակտիվ երաժշտական հեքիաթը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կատարմամբ՝ ամենափոքր ունկնդիրների համար։

 

Սա պարզապես համերգ չէ։ Սա կախարդական արկած է, որի ընթացքում Ձեր բալիկը կծանոթանա երաժշտական գործիքներին և դրանց հնչողությանը՝ ոչ միայն լսելով, այլև հեքիաթի մեջ հայտնվելով ու այն սեփական աչքերով և սրտով ապրելով։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն ու մեր հեքիաթասացները փոքրիկներին կտեղափոխեն երաժշտությամբ, երևակայությամբ և հրաշքներով լի հեքիաթային աշխարհ։

 

Բայց երբ վերջին մեղեդին հնչի, հեքիաթը դեռ չի ավարտվի…

 

Դահլիճի ճեմասրահում փոքրիկներին սպասում է խաղերով, ստեղծագործական զբաղմունքներով և ուրախ բացահայտումներով լի միջավայր, որտեղ նրանք կշարունակեն իրենց երաժշտական արկածը, կխաղան, կշփվեն, միասին կվերապրեն ներկայացման ամենահիշարժան պահերն ու հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու երաժշտական գործիքներին, շոշափելու և նվագելու դրանք։

 

Սա հիշողություն է, որը երեխաները դեռ երկար կպահեն իրենց սրտում, ծնողները՝ իրենց ամենաթանկ ընտանեկան պահերի շարքում։