
Ծրագիր
Վաչե Շարաֆյան
Սինֆոնիա թիվ 4 «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական» (15 րոպե)
Քրիստինա Առաքելյան
Դաշնամուրի կոնցերտ
Էդգար Հովհաննիսյան
Հատվածներ «Մարմար» սյուիտից (15 րոպե)
I. Խրախճանք
IV․ Ադաջո
VI․ Քայլերթ
Միջոցառման Մասին
Փետրվարի 8-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում ենք Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի բացման համերգին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենան ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Քրիստինա Առաքելյանի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները։ Համերգին նաև կհնչեն հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։
Դիրիժոր՝ Ջուն-Սան Պարկ
Համերգն իրականացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի շրջանակում։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։