
06 ՀՈՒՆՎ 2024
19:00
«Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
«Արամ Խաչատրյան» համերգասրահ Երևան, Հայաստան
Ծրագիր

Ջանլուկա Մարչիանո
Դիրիժոր
Միջոցառման Մասին
Հունվարի 6-ին՝ ժ.19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը:
Հոգևոր֊դասական համերգի ծրագրում կհնչեն հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Հայդնի, Շուբերտի, Քերուբինիի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները:
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
Մեներգերով հանդես կգան ճանաչված օպերային մեներգիչներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)
Մուտքը` հրավիրատոմսերով