EN ՀԱՅ
Համերգներ

06 ԱՊՐ 2023

19:30

ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ

Բրոդվեյան մյուզիքլ երկու գործողությամբ

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Երևան, Հայաստան

Ծրագիր

Միջոցառման Մասին

Ապրիլի 6-12-ը Երևանյան հանդիսատեսին կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր և երաժշտական թատրոնի վարպետ Սըր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ» շքեղ մյուզիքլը։ Հեղինակավոր «Թոնի» մրցանակի եռակի դափնեկիր մյուզիքլը 20-րդ դարի ամենահայտնի երկերից է այս ժանրում։

Հոլիվուդյան գրավիչ պատմությունը բեմադրված է Բիլի Ուայլդերի համանուն ֆիլմի հիման վրա, իսկ Նորմա Դեսմոնդի դերում հանդես կգա անկրկնելի Թամարա Գվերդծիթելին։

Էնդրյու Լլոյդ Ուեբերի լեգենդար երաժշտությունը կունկդրենք Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է Անտոն Մուզիկանտսկին։

 

Դիրիժոր՝ Մարիամ Բարսկայա (Մոսկվա)
Սցենոգրաֆիա՝ Անաստասիա Պուգաշկինա
Զգեստները՝ Անաստասիա Պուգաշկինա, Եկատերինա Գուտկովսկայա
Խորեոգրաֆիա՝ Վասիլի Չեռնենկով
Լույս՝ Իվան Վինոգրադով
Ձայն՝ Միխայիլ Սոկոլիկ