Ծրագիր
Լյուդվիգ վան Բեթհովեն
«Կորիոլան» նախերգանք, երկ 62 (7 րոպե)
Լյուդվիգ վան Բեթհովեն
Դաշնամուրի կոնցերտ թիվ 4 սոլ մաժոր, երկ 58 (33 րոպե)
Intermission
Ջուզեպպե Վերդի
Նախերգանք «Սիցիլիական ժամերգություն» օպերայից (9 րոպե)
Կլոդ Դեբյուսի
«Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզ նվագախմբի համար (24 րոպե)
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Ալիս Սառա Օտտ
Դաշնամուր
Միջոցառման Մասին
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են հատուկ երեկոյի՝ նշելու հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու մշակութային կապերը։
«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում կհնչեն երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի օպերային շունչն ու Դեբյուսիի ալիքների շարժումը։
Ուղևորվե՛ք դեպի «Սիմֆոնիկ Եվրոպա»՝ հզոր, նրբագեղ և հարուստ նվագախմբային հնչողությամբ։