EN ՀԱՅ
Համերգներ

03 ՓԵՏ 2026

19:30

Սիմֆոնիկ մյուզիքլներ. բարեգործական համերգ | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

«Արամ Խաչատրյան» համերգասրահ Երևան, Հայաստան

Ծրագիր

Համերգի ընթացքում կհնչեն մեղեդիներ «Օպերայի ուրվականը», «Առյուծ արքան», «Սառցե սիրտը», «Ալադին», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կատուներ», «Վեսթսայդյան պատմություն», «Սանսեթ Բուլվար » մյուզիքլներից։

Սերգեյ-Սմբատյան img

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր

Միջոցառման Մասին

Փետրվարի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «City of Smile»  հիմնադրամը բացառիկ հնարավորություն են ընձեռում առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վայելելու աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիները և միասին աջակցելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին: 

 

Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան (սոպրանո), Գրիգոր Աբրահամյան (բարիտոն), Տիգրան Քախվերջյան (բարիտոն), Ավո Խալաթյան (վոկալ), Մարիցա Թիլիքյան (մեցցո-սոպրանո) և Սիլվա Պետրոսյան (սոպրանո)։

 

* Համերգի ընթացքում նվագախումբը նվագելու է «Disney» ընկերության պաշտոնական և բնօրինակ պարտիտուրներով։