
Ծրագիր
ՋՈՆ ՈՒԻԼՅԱՄՍ
«Օլիմպիական ֆանֆարներ և թեմա»
«Արկածները երկրի վրա» «Այլմոլորակային» կինոֆիլմից
«Հարրիի հրաշք աշխարհը» սյուիտ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» կինոֆիլմից
«Կրկնակի խնդիր» սյուիտ «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» կինոֆիլմից
Քայլերգ «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» կինոֆիլմից
Երաժշտություն «Շինդլերի ցուցակը» կինոֆիլմից
«Սուպերմենի քայլերգը» «Սուպերմեն» կինոֆիլմից
«Ինչ-որ տեղ իմ հիշողության մեջ» «Տանը մենակ» կինոֆիլմից
«Տոնական թռիչք» «Տանը մենակ» կինոֆիլմից
«Վիկտորի հեքիաթը» կլարնետի և նվագախմբի համար «Տերմինալ» կինոֆիլմից
«Աստղերի միջով» «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից
«Հիմնական թեման» «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից
«Կայսերական երթ» «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից
«Սայուրիի թեման» «Գեյշայի հուշերը» կինոֆիլմից
Երաժշտություն «Յուրայի դարաշրջանի այգին» կինոֆիլմից
«Հիմն ընկածներին» «Փրկել շարքային Ռայանին» կինոֆիլմից

Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Միջոցառման Մասին
Հոկտեմբերի 10-ին`ժամը 19:30-ին, հրավիրում ենք համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդար ֆիլմերի աշխարհ՝ «Օսկարի» և «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի աշխարհահռչակ կինոերաժշտության միջոցով։
Վայելե՛ք «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Սուպերմեն», «Տանը մենակ», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակը», «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» և այլ ֆիլմերի երաժշտությունը գեղեցիկ լուսային համադրմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Հատուկ այս համերգի համար նվագախումբը ձեռք է բերել ստեղծագործությունների՝ Ջոն Ուիլյամսի կողմից հաստատված նոտաները (signature edition):